Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դեմքը փրկելու տարբերակ

Դեմքը փրկելու տարբերակ
23.12.2013 | 14:49

ԱԺ-ն 77 կողմ ձայնով այսօր վավերացրեց հայ-ռուսական գազային պայմանագիրը, որը հասարակության ակտիվ հատվածի կողմից որակվել է որպես դավաճանական գործարք, ստրկական կախվածության առաջացում Ռուսաստանից: Թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ առանձին անհատների ու քաղաքական գործիչների կողմից հնչել են կոչեր, կարծիքներ, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները այսուհետ պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանի որ ԱԺ-ում այլևս անելիք չունեն:

«Կարո՞ղ է այդ քայլը լինել արդյունավետ և առաջացնել ներքաղաքական ճգնաժամ»,- հարցրեցինք «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանին: Պարոն Դանիելյանը, մեր հարցին ի պատասխան, ներկայացրեց Ֆեյսբուքի իր գրառումը, որը տեղադրում ենք ստորև:

Աժ-ի ֆրակցիաները հիմա միայն մեկ տարբերակ ունեն դեմքները փրկելու համար. բոլորը միասին պետք է վայր դնեն մանդատները և չճանաչեն գործող պետական ինստիտուտների օրինականությունը և անհնազանդության կոչով հանդես գան, հակառակ դեպքում իրենք մասնակից են համարվելու այդ պայմանագրի վավերացմանը, եթե հետագայում շարունակեն մասնակցել ԱԺ աշխատանքներին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ